Նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետեւանքով ծավալված մարտերի ընթացքում զոհված կրտսեր սերժանտ Արթուր Մարտիրոսյանը Լոռու մարզի Անտառամուտ համայնքից էր։

Այս մասին գրում է News.am-ը:
23–ամյա Արթուրը ժամկետային ծառայությունից հետո մեկնել էր արտագնա աշխատանքի, ապա վերադարձել ու աշխատանքի անցել որպես պայմանագրային զինծառայող։ Արթուր Մարտիրոսյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր։
«Արթուրը պատերազմում վիրավորվելուց հետո հիվանդանոց էր տեղափոխվել, բայց իր տեղը չէր գտնում։ Ուզում էր նորից գնալ կռիվ, բայց բժիշկները չէին թույլատրել, ինքն էլ փախել էր ու գնացել իր գումարտակի, ընկերների մոտ»,– կայքի հետ զրույցում պատմել է Արթուրի ընկերներից Արտավազդը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Հայկական կողմն ունի 6 զոհ. ՊՆ-ն անուններ է հրապարակել


