▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. առաջին անգամ Հայաստանում

Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու

Առաջին անգամ Հայաստանում

Ամերիաբանկն իր հաճախորդների համար առաջինը Հայաստանում ներկայացնում է տան վարկավորման ամբողջական օնլայն հարթակը:

estate.ameriabank.am հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու:

Պարզապես անհրաժեշտ է ներկայացնել օնլայն հայտ և վարկի տրամադրման հաստատումը ստանալու դեպքում տրամադրել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, օնլայն ստորագրել պայմանագրերը և այցելել միայն նոտարական գրասենյակ` գործընթացը վերջնականացնելու համար:

Ի դեպ, հարթակի միջոցով վարկի համար կարելի է դիմել նաև համավարկառուի հետ` հրավիրելով նրան միանալու վարկային հայտին. համավարկառուին պարզապես անհրաժեշտ կլինի հաստատել հրավերը և անցնել նույն քայլերը:

estate.ameriabank.am-ի միջոցով արդեն բնակարան են ձեռք բերել բազմաթիվ հաճախորդներ:

http://asekose.am/filemanager/uploads/2020/02/week-4/ameriabank.jpg

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին

Աﬔրիաբանկը դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և դասվում երկրի աﬔնակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին։ Բանկը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային նորարարական ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծուﬓերի ամբողջական փաթեթ: Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։

Ամերիաբանկը ներկայանում է հստակորեն մշակված թվային օրակարգով և շարունակաբար նորարարական ՏՏ լուծումներ է ներդնում ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների ոլորտում։

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее