▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թարմ անեկդոտ՝ Նիկոլի մասին

«Մի անեկդոտ եմ ուզում ձեզ պատմել․ մի քիչ 18+ է, բայց կփորձեմ պատմել պարկեշտության մեջ»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մեկը գալիս է մեծահասակների ֆիլմերի ստուդիա, ասում է՝ ես ուժեղ տղա եմ, ուզում եմ ձեր կինոներում նկարվեմ։ Ասում են՝ արի նկարվի։ Մի դերը տալիս են՝ չի կարում, չի ձգում, երկրորդ դերն են տալիս՝ չի ձգում, երրորդը՝ էլի չի կարում։ Տնօրենը կանչում է, ասում՝ արա՛, որ դու չես կարում, ո՞ւր ես եկել մեր ֆիլմերում նկարվելու։ Ասում ա՝ ո՞նց, ձեզ բացասական հերոս էս կինոների մեջ պետք չի՞»,- պատմեց Ա․ Աշոտյանը՝ նկատելով․ «Հիմա մեզ, էս կինոյի մեջ, որի մեջ հայտնվել ենք Նիկոլի պատճառով, բացասական հերոս պետք չի, մեզ դրական հերոս ա պետք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее