▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաթայի համերգին տժում էիք Հայաստանի «դագաղի» վրա. Նաիրա Զոհրաբյան

Թաթայի համերգին տժում էիք Հայաստանի «դագաղի» վրա. Նաիրա Զոհրաբյան

Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից

***

«Շատ երկար տարիներ հանրակրթական դպրոց չունենալուց հետո Կիրանցում սեպտեմբերին պիտի շահագործման հանձնվեր դպրոցը, որից մի քանի մետր այն կողմ արդեն սկսվում է Ադրբեջանը։ Ինչպես փոխանցեցին մեզ որոշ իրազեկ աղբյուրներ, Հ1-ով շոու կազմակերպելու համար սեպտեմբերի 1-ին մի քանի ժամով շահագործելու են Կիրանցի դպրոցը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նշել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ դա ընդամենը ցուցադրական բնույթ է կրելու․ «Մարզպետներով, համայնքապետերով համոզելու են մի քանի կիրանցցիների, որ իրենց երեխաների բանծիկները կապեն, պայուսակները գցեն ուսերին, գան դպրոց։ Ինչպես ինձ ասացին անձամբ կիրանցցիները, ոչ մի կիրանցցի երեխայասպան չէ, որ իր երեխային տանի Կիրանցի հանրակրթական դպրոց։ Բայց Հ1-ի համար այդ շոուն կկազմակերպվի, որպեսզի այն մյուս բնակավայրերի, որոնք առաջիկայում Փաշինյանը հանձնելու է Ալիևին, բնակիչներն ասեն՝ դե նորմալ է էլի, որ 10 մետր այն կողմ ադրբեջանցիներն են, բայց երեխաները հանգիստ գնում են դպրոց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее