Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Երևանի քաղաքապետարանը օտարման ոչ ենթակա 60 հոդվածի համայնքային 1311քմ² տարածքը վաճառել է 42.260 դրամով և կառուցապատման շին.թույլտվություն է տվել։
Նիկոլ Փաշինյան, Դուք հայտարարել եք, որ «քաղաքացին ինքն իր մայթը պետք է ապահովի»:
Եթե հիմա գնամ ապօրինաբար օրինականացրած զավթած մայթը քանդեմ, ինձ արագ-արագ «իշխանությունը բռնությամբ զավթելու» փորձով կդատե՞ք, թե՞ սովորության համաձայն պետք է մի դժբախտ պատահար տեղի ունենա, որ նոր քայլեր ձեռնարկեք»: