Բլոգեր Արթուր Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Այս տեսանյութը ապացուցում է, որ տիգրան ավինյանը թաթախված է կոռուպցիայի մեջ։ Ուրեմն, տեսանյութում պատկերված մարդը ասֆալտապատման աշխատանքի որակի տեխ.հսկողն ա, այսպես ասած «Технадзор»-ն, ով հայտնեց, թե շինարարին չեն թողել, որ ասֆալտը փռեն. ասել են՝ տենց մի՛ արեք: Բայց շինարարները տեխ.հսկողին չեն լսել և ասֆալտը փռել են: Դրանից հետո տիգրան ավինյանը եկել և իրանից գոհ-գոհ գովերգել է կոռուպցիայով արված ասֆալտապատման աշխատանքները, հետո էլ կատարողական ԱԿՏ-ն են բերել ստորագրելու։ Հենց տեխ.հսկողի կողմից փաստվում է, որ տիգրան ավինյանը և Կամո Արեյանը տեղյակ են եղել կոռուպցիայով արված ասֆալտի մասին, ու առանց տիգրան ավինյանի իմացության ուղղակի կոռուպցիայով ասֆալտապատման աշխատանքներ շինարարը չեր կարող անել ու դրա դիմաց գումար ստանար։ Երեկ Երևանի քաղաքապետարանը տվյալ դեպքի վերաբերյալ մեկնաբանել էր, իբրև թե տվյալ ասֆալտապատման աշխատանքները եղել են ժամանակավոր։ Հիմա հարց․ Եթե տվյալ ասֆալտը եղել է ժամանակավոր, բա ո՞նց են կատարողական ԱԿՏ-ը բերել` ստորագրելու»։ |
«Տիգրան Ավինյանը թաթախված է կոռուպցիայի մեջ»․ Արթուր Չախոյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet