▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Կարապետյանը կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

«ԱԼՄ հոլդինգ»-ի և Ժողովրդական կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ Տիգրան Կարապետյանն այժմ գտնվում է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում:

 

/filemanager/uploads/tigran-karapetyan_1111111111111111.jpg

 

 

 

Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատել  ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Նրա խոսքով՝ Կարապետյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Շտապօգնության մեքենայով նրան երեկ են տեղափոխել հիվանդանոց»,- ասել է Դանիելյանը:

Ըստ կայքի տեղեկությունների՝ Կարապետյանը օրեր առաջ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում էր ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Դուրս գրվելուց հետո նրա վիճակը կրկին վատացել էր, և նա տեղափոխվել է Հերացի համալսարանական հիվանդանոց, որտեղ նրան թեստավորել են քովիդի դեմ, և թեստի պատասխանը կրկին դրական է եղել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տեղյակ չի եղել, որ Կարապետյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում է բուժում ստացել՝ ընդգծելով. «Անձը ԲԿ-ից դուրս է գալիս առողջացած: Չեմ կարող ասել՝ իր մոտ կրկնավարա՞կ է, թե՞ ոչ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее