▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիգրան Քոչարյանի վրա են գործ կարում». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հերթական «հիանալի» գործը՝ «ծանր վիրավորանքի» հոդվածով

Այս անգամ էլ Տիգրան Քոչարյանի վրա են գործ կարում՝ քննադատական գրառումներից մեկում ոմն ն. փ-ին «ՀՀ ԳԳ համբալապետ» որակելու համար։

Փաստորեն, ինչ-որ «հիանալի» անձնավորություններ «համբալապետը» որակել են ծանր վիրավորանք։ Ոստիկանություն այցելությունից ու «հիանալի» բացատրություն տալուց հետո քննարկում ենք գործի մանրամասները, պաշտպանական ռազմավարությունը և մարտավարությունը, վիրավորվողների ծանր ճակատագիրը և ճակատագրի վիրավորական ծանրությունը։

Հ. Գ. Ողջունում եմ եվրոպացի բոլոր երեսպաշտներին, ինչպես նաև ԵՄ «հիանալի» դեսպան Անդրեա Վիկտորինին։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ «հիանալի» առաջընթացներ է գրանցում Հայաստանի ժողովրդավարությունը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее