«Ես ուզում եմ, իրոք, պաշտպանել տիկին Ստամբուլյանին: Ես կարծում եմ, որ, իրոք, չի կարելի մարդկանց տարբեր սպեկուլյացիաների միջոցով փորձել թիրախավորել։ Ես համացանցում տեսա, որ տիկին Ստամբուլյանին փորձում են թիրախավորել, որովհետև դրոշի տեսքով իր կրծքանշանը թեքվել էր։ Տիկին Ստամբուլյանը հո հատուկ չէր թեքել». Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի մասին։
Դիտեք նաև՝


