Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծառատունկ անելը հիանալի բան է, իհարկե, այն էլ՝ համապետական։ Բայց եթե վերջին 20-25 տարում այդ միջոցառումների ժամանակ օգտագործած տնկիների գոնե կեսը ծառ դառած լինեին՝ այսօր կտեսնեինք դրանց արդյունքները։
Քանի տարի է արդեն խնդրում եմ, որ պետական կառույցները տնկելուց առաջ մի անգամ էլ ցույց տան, թե նախորդ տարիներին տնկածների հետ ինչ է եղել։
Մասնավոր դեպքեր կան, որ նաև ծառ են դառել արդյունքում, բայց, ցավոք, ոչ մեկը մասնագիտորեն չի գնահատել ու չի գնահատում այս ամենամյա պետական շոուների իրական արդյունավետությունը»։
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Լևոն Գալստյանի հետ՝ Asekose.am-ի տաղավարում։


