Հեռուստամեկնաբան, լրագրող, Շրջակա միջավայրի մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ
մակնիշի ՌԴ ԱԳՆ պաշտոնյան Արցախում գազամատակարարման թեմային անդրադառնալիս բրիֆինգի ժամանակ ասել է․
- Երկու կողմերի հետ շփվելիս հորդորում ենք շուտափույթ լուծել այդ տարածաշրջան գազի մատակարարման խնդիրը, համապատասխան աշխատանքներն իրականացվում են մեր երկրի արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» միջոցով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, և հասարակ բնակիչները չպետք է տուժեն»,- ասել է նա։
Մեկը լինի ասի, տո ա՛յ ոչնչություն, ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻՆ հորդորելը որնա՞։ Գազպրոմ Արմենիանա՞ հայկական, գազատարնա՞ հայկական ենթակայության տակ, թե՞ պայթեցնողնա հայկական կողմը։ Ո՞Ր ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻՆԱ կոչ անում Մարիա Զախարովան, բացատրե՛ք ինձ։ Կարողա՞ խառնելա, Մոսկվային ու Բաքվինա շփոթված հորդորում գազատարը վերականգնել»։
Դիտեք նաև`


