▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոռնիկ Խաժակյան երկիր իմ Հայաստան...

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Թոռնիկ Խաժակյան երկիր իմ Հայաստան

Ընդամենը օրեր առաջ հղի կնոջը մեքենայի տակ գցած ու սպանած մարդն ազատության մեջ ա, իսկ 14 ամյա դուստր ունեցող միայնակ մայրը ձերբակալված ա մի հատ թոռնիկի պատճառով: Հետո ասում եք քննիչը կապ չունի, տո հենց քննիչը կապ ունի ու սենց քննիչներին պետք ա մարդիկ դեմքերով ճանաչի հանրությունը:

Ավելի վաղ, Նարեկ Սամսոնյանը գրել էր․

Լրիվ թոռնիկ էլի

Վստահ եմ Գյուղինստիտուտում սովորող Տղերք մնացել են ու գիտեն, թե ի՞նչ ա նշանակում իրանց թոռնիկի արածը ու էդ թոռնիկը հաստատ իրա արածի սոցիալական պատասխանատվությունը կկրի: Բայց ստեղ հարցը դա չի, հարցն էն ա, որ էս երկիրը սրանք սարքեցին գործ տվողների երկիր՝ խաժակյանների տեսակի երկիր: Մեկդ նախկին իշխանությունների օրոք սենց մի դեպք հիշեք՝ ուսանողին բարոյազրկել, որ քաղաքական հակառակորդին բռնելու ձև ունենան: Երկիրը դարձրին թոռնիկխաժակյանների երկիր:

Նշենք, որ արձագանքելով այս գրառումներին՝  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայի հրապարակում Սերժ Սարգսյանին որ հանդիպեք, ասեք՝ թող իրա անձնական օգտագործման թափթփուկին հավաքի:

Քանի որ Սերժ Սարգսյանի թերմացուք Նարեկ Սամսոնյանը չի դադարում ինձ անդրադառնալ, սկսում եմ վերլուծել, թե ինչո՞ւ առհասարակ նա գոյություն ունի հասարակական դաշտում
Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում հասցրեց կուսակցականացնել և իր շահերին ծառայեցնել հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Ապականված էր ոչ միայն իշխանական համակարգը, այլև ընդդիմադիր դաշտը, որտեղ հիմնական դերակատարները հարստանում, պաշտոն ստանում կամ զրկվում էին այդ պաշտոնից բացառապես իր հայեցողությամբ։
2018-ին իշխանությունից զրկվելով նա այլևս ի վիճակի չէր պղծելու իշխանական համակարգը, բայց դեռ կարող էր դա անել ընդդիմադիր դաշտում, ինչը և արեց։ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը սկսեց բուծել «ընդդիմադիր նարեկսամսոնյանների», որոնց նպատակը ամենևին իր վարկանիշի բարձրացումը չէր, դա Սիզիփոսյան աշխատանք է։ Լափի կարոտ և իրենց աճուրդի հանած պղծություններին հավաքագրելով Սերժ Սարգսյանը լուծում է ընդդիմադիր դաշտը աղճատելու և դրա ֆոնին ավելի լավը երևալու խնդիր։
Թվում է, թե այսօր նա ելույթներով հանդես չի գալիս և մի կողմ է քաշվել, բայց մի կողմ դնելով նախագահական ինստիտուտի նկատմամբ ունեցած իմ հարգանքը պետք է ասեմ, որ Սերժ Սարգսյանը կատարյալ նարեկսամսոնյան է, ով իր շուրջը համախմբել է քաղաքական դաշտի տիղմը և այդքանով չի հանդարտվում։
Նրա պատկերացրած ռևանշը իշխանության ղեկին վերադառնալը չէ։ 2018-ից հետո նա փորձում է ապացուցել, որ ինքը ամենամերժելին չէ և այդ նպատակին հասնելու համար ոչ մի ջանք չի խնայում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее