Ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուժ և արժանապատվություն:
Որ օրը այս երկու արժեքները մեկտեղվեցին, այդ օրն էլ Հայաստանի Հանրապետությունը վերածնվելու է, իրական խաղաղություն բերելով տարածաշրջանին:

Հակառակ դեպքում. եթե առաջիկա օրերին ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածությունը հասավ պիկին` ռազմական բախման, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը րոպե անգամ չի հապաղելու հարձակվելու համար Արցախի և Հայաստանի Հանրապետության վրա։ Եվ նման իրավիճակում այս թշվառ թրքահպատակները բնականաբար օգնելու են իրենց տերերին՝ գլուխ բերելու մեծ թուրանի ծրագիրը: Իրադարձություններն ավելի արագ են զարգանում, քան կարելի է ըստ ինֆորմացիայի վերլուծել և եզրահանգում կատարել»։


