▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը ստանձնել է հրդեհների պատասխանատվությունը

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Կրակի երեխաներ» կազմակերպությունն իր վրա է վերցրել երկրում անտառային հրկիզումների կազմակերպման պատասխանատվությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրում է Yeni Şafak թերթը:

Պարբերականը նշում է, որ կազմակերպությունը կապված է նաև Անկարայի կողմից ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։

Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ նրա կողմնակիցները գնացել են անտառները հրկիզելու, քանի որ թուրքական ռեժիմը չի հասկանում ոչ մի այլ լեզու, ուստի ժամանակն է նրան ծնկի բերել կրակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее