▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույլ եմ շա՜տ․ հայուհին, որը թունավորվել էր պիցայից, հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել

Տիկ-Տոկից հայտնի Սերինե Գրիգորյանը, որը օրերս պիցայից մասայական թունավորումից տուժածներից մեկն է, հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։

Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:

Ավելի ուշ, թունավորվածների թիվն աճել էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее