Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․
«Բաքուն Արցախի «Տատիկն ու Պապիկը» գրանցել ա որպես ինչ-որ բազմազգության խորհրդանիշ, այսինքն այդ պարագայում ինչ-որ հույս կա, որ այն չեն քանդի, հայությունը ոռնում ա, թե բա այս ինչ եք ասում սա մեր ազգային չգիտեմ ինչն ա։ Արա, ասենք թե դրին քանդին, ի՞նչ եք անելու, մի քանի հատ անպտուղ նամակ էք գրելու միջազգային ատյաններ, որոնք թքած ունեն ձեր վրա, մի քանի օր համազգային ողբ եք կապելու ֆեյսում, Հայաստանի գողտրիկ վայրերում մի քանի նման արձան եք սարքելու, որ շինարարության վրա փող քերեք, ու մի քանի հատ էլ այդ անվամբ ռեստորան ու բորդել եք բացելու, որ լափելուց ու շինվելուց ձեզ դնեք ձեր երազած իսսանի տեղը, ու պրծ։ Հիմա ուզում ա, իրենք թող հայտարարեն, որ դա Ալիեւի պապու ու տատու արձանն ա, կարեւորը որ չքանդեն, մինչեւ որ գուցե հրաշքով թե ոնց հայը վերադառնա այդ տարածքներ։ Չնայած այս խելքով դուք լավագույն դեպքում ազգովի հասցնեք հանգրվանել Լոսում՝ ոչ խելք ունեք, ոչ հեռատեսություն, ոչ էլ էլեմենտներ քթածակ, մենակ անսպառ լառահաչ պաթոս...»։
Ավելի վաղ էլ՝ Արգիշտի Կիվիրյանը գրել էր՝ Ինչքան որ Վանը հետ բերիք, այդքան էլ Արցախը հետ կբերեք...