▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող ոչ մեկ պապից կաթոլիկ չլինի. Վազգեն Սարգսյանի զարմուհու արձագանքը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝  Արմեն Սարգսյանի դուստրը արձագանքել է համացանցում տարածված լուսանկարին, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները պղծել են Շուշիում գտնվող սպարապետի արձանը։

Նոնա Սարգսյանը գրել է.

«Քննադատողներ իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել նման բան բարձրաձայնել ՝ կարող էին, բայց չարեցին։ Դուք մեր տանն եք ապրում, գիտեք՝ ինչ ենք արել կամ ինչը՝ չէ , թե կարծում էք, որ չեն գրում ու գոռում, ուրեմն ոչինչ չեն արել կամ անում։ Հերի՛ք է Facebook-ում ապրեք և գրեք բաներ, որոնցից առհասարակ տեղյակ չեք: Ու թո՛ղ ոչ մեկ Պապից Կաթոլիկ չլինի , ու թո՛ղ ոչ մեկի սիրտը մեզնից ավել չցավի...

Դա գրեթե անհնար էր. նախ՝ ոչ ոք չգիտեր, որ Շուշին հանձնելու են, իսկ հետո արդեն ռուսական զորքերն էին, որոնց միջով անգամ մոծակ չէր կարող անցնել ։ Համաձայն և պատրաստ էինք անգամ պայթեցնելուն, բայց դա էլ հնարավոր չէր։

Եթե հնարավոր լիներ, հավատացած եղեք, Սպարապետի ընտանիքի անդամները իրենց իսկ մեջքներին դրված արձանը դուրս կբերեին։

Փորձեք մի քիչ մարդ լինել, մարդի՛ք, և գոնե հիմա սովորեք հարգել մյուսներին ու անհիմն ավելորդություններով մի լցրեք նրանց արդեն իսկ տանջվող սիրտերն ու հոգիները»։

 

Կարդացեք նաև՝ Ասել եմ`եթե զգաք, որ ազերիները մտնում են Շուշի՝ տրաքացրեք արձանը. ոչ ոք ականջալուր չեղավ. Վազգեն Սարգսյանի եղբորորդի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее