▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տպավորություն է, որ չխոսելու դիմաց Փաշինյանին գործարք ես առաջարկում»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․

«Դավիթ Տոնոյանի հարցազրույցը նայեցի։ Ընկերներիցս մեկի դիպուկ բնորոշմամբч եկել էր Նիկոլին ասելու՝ շե՛ֆ ջան, դու մեղավոր չես, էդ ստահակ տեղեկանք գրողներն են մեղավոր։

Դավի՛թ Տոնոյան, հարցուպատասխանից տպավորությունն այնպիսին է, որ չխոսելու դիմաց Փաշինյանին գործարք ես առաջարկում։

Մեղքերդ չես քավի, բայց մի կողմ դիր ամեն ինչ, խոսիր այն իրականության մասին, ինչ դու ես տեսել 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ Պաշտպանության նախարար նշանակվեցիր և 44-օրյա պատերազմի այն մանրամասների մասին, որին մի քանի մարդ են տիրապետում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее