▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թռիչք, հյուրանոց, սաֆարի տուր․ որքան են արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան վայելքները

Վարչապետի կին Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի տարելիցին իր հերթական հանգստից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։ Լուսանկարներից երևում է, որ Աննա Հակոբյանը մեկնել է հանգստի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ։ Նրանք իրենց հանգիստը վայելել են Աֆրիկայում՝ սաֆարի տուր անցկացնելով, գրում է Oragir.news-ը:

Կայքը թեմայի վերաբերյալ զրուցել է տուրիստական կազմակերպություններից մեկի ղեկավարի հետ, հասկանալու՝ որքա՞ն գումար են ծախսել վարչապետի կինն ու դուստրը 44-օրյա պատերազմի տարելիցին Աֆրիկա հանգստի մեկնելու համար։

«Թռիչքը սովորաբար վերցնում են Տանզանիա, ավիատոմսը անձի հաշվարկով մոտավորապես լինում է 600-800 դոլարի սահմաններում։ Հյուրանոցը, եթե վերցնում են լավ հյուրանոց, մի շաբաթն արժենում է 3000-4000 դոլարի սահմաններում, իսկ սաֆարի տուրերը՝ եթե տանում են մեկ օրով, մեկ անձի հաշվարկով մոտավորապես 600-700 դոլարի սահմաններում են լինում։ Տանում են կենդանիների միջով պտտեցնում, ցույց են տալիս»,- ասել է նա։

Ըստ մասնագետի՝ եթե 2 հոգով մեկնեն Աֆրիկա հանգստի, ապա ընդհանուր կարժենա մոտ 6000 դոլար։

«Եթե երկու անձով մեկնեն, ապա 650 դոլար միջինը հաշվենք տոմսերը, 3000 դոլար հյուրանոցը և ևս 1200 դոլար հաշվենք այդ էքսկուրսիան, մոտավորապես 5500-6000 դոլարի մասին է խոսքը»,- եզրափակել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее