▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին գծագրել է կողքի գյուղը գրավելու հանցավոր ծրագիր՝ սադրելով գյուղը հսկող ռուս խաղաղապահներին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեսանյութ է տարածել ու կից գրել է․ Փառուխի եւ Խրամորթի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Ադրբեջանը կրկին Արցախում սադրանքի է դիմել. Փառուխ համայնքում ադրբեջանական զորքը առաջ է եկել եւ տեղական իշխանությունը ստիպված է տեղի բնակիչներին դուրս հանել: Տարհանվել են նաեւ հարակից Խրամորթ համայնքի կանայք եւ երեխաները: Հատկանշական է, որ հենց առավոտյան եմ եղել Խրամորթում, հանդիպել համայնքապետի եւ բնակիչների հետ, ամեն ինչ այնքան լավ էր: Պարզվում է՝ այդ ընթացքում թշնամին գծագրել է կողքի գյուղը գրավելու հանցավոր ծրագիր՝ սադրելով գյուղը հսկող ռուս խաղաղապահներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее