«Քիչ առաջ տեղեկացանք, որ թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ»:

Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Թիրախավորվել են հենց աշխատակիցները, որոնցից մեկը վիրավորվել է։ Նրան տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։ Այս պահին կրակոցները շարունակվում են։
Դեպքի վերաբերյալ ՊՆ հաղորդագրությունը՝ ստորև․
Ժամը 13։50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել արևելյան ուղղությամբ հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, վիրավորվել է հանքավայրի աշխատակիցը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխան գործողություններով կրակը լռեցվել է, այժմ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է։


