▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղայիս հույս չեն տալիս»․ Սյունիքում 10 հոգով ծեծել են 44-օրյա պատերազմի մասնակցին

«Մոտ 10 հոգով եկել են, որ տղաներիս ծեծեն»,- այս մասին «Օրագիր նյուզ»-ի եթերում ասել է նախօրեին Սյունիքի մարզում ծեծի ենթարկված տղաների հայրը՝ Սիրակ Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ տղաները բեռնատարի վարորդ են աշխատում․ «Տղաներս գրուզը բարձած տարել, դատարկել են, հետ գալուց մեկը մյուսից երկու րոպե հետ է ընկել։ Փոքրի պատմելով՝ մեծին կանգնեցրել են, էդքանով հարձակվել վրան ու խփել։ Բժիշկն ասում է՝ էտի ձեռքի խփած չի, բութ գործիքի խփած ա, որ ողնուղեղը ջարդվել ա։ 2-րդ օրն ա՝ ոչ առաջխաղացում կա, ոչ բան, դեպի հետ ա էթում երեխեն, գիտակցության չի գալիս, արհեստական շնչառությունը միացրել են, անշարժ պառկած ա։ Ասում են՝ եթե լավագույն դեպքում կյանքը փրկվի, տղաս անդամալույծ է լինելու, ոչ ոտքերն է աշխատելու, ոչ՝ ձեռքերը։

Համարյա դրան էլ եմ համաձայն, բայց հույս չեն տալիս, մի գրամ հույս չկա»,- ասել է նա՝ հավելելով, որ որդին 44-օրյա պատերազմի մասնակից է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее