▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղե'րք, ֆսյո, առավոտվանից սկսում ենք հարկային դաշտում գործել.Շմայսը Բիշարյանի քննադատությանը չդիմացավ

 

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, ինչպես շատ պատգամավորների, հետաքրքրում էր հարցը, թե ինչու փոխեցին կառավարությունն ու կազմը և հետո, ինչ տարբերություն: 
«Կառավարություն, որ այսօր ձևավորել ենք, պետք է որ էական լուրջխնդիրներ լուծեր և մեզ ներկայացներ այնպիսի ծրագիր, որ մենք վստահ լինեինք, որ էական փոփոխություն է լինելու : Ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրի, որտեղ ավելի ռիսկային տոկոսներ էր ամրագրված` 5-7 տոկոս տնտեսական աճ, սակայն կատարվեց 3.5-ը: Այս կառավարության տարբերությունը 1.5 տոկսոանոց է»,-ասաց պատգամավորը` մանրամասնելով.«3.5 տոկոսը իրականացվում է, խոստացել են 5, այսինքն, գումարած 1.5 տոկոս: Եվ 1.5 տոկոսի համար փոփոխությունը ի՞նչ իմաստ ուներ»:
Պատգամավորն անդրադարձավ նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված Կառավարության մոտեցմանը: Նա նշեց որ սա նախորդ կառավարության հրաժարականների պատճառներից մեկն էր, բայց կարծես թե շարունակվում է նույնը, գրեթե որևէ փոփոխություն չկա:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, ինչպես շատ պատգամավորների, հետաքրքրում էր հարցը, թե ինչու փոխեցին կառավարությունն ու կազմը և հետո, ինչ տարբերություն: 

«Կառավարություն, որ այսօր ձևավորել ենք, պետք է որ էական լուրջխնդիրներ լուծեր և մեզ ներկայացներ այնպիսի ծրագիր, որ մենք վստահ լինեինք, որ էական փոփոխություն է լինելու: Ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրի, որտեղ ավելի ռիսկային տոկոսներ էր ամրագրված` 5-7 տոկոս տնտեսական աճ, սակայն կատարվեց 3.5-ը: Այս կառավարության տարբերությունը 1.5 տոկսոանոց է»,-ասաց պատգամավորը` մանրամասնելով.«3.5 տոկոսը իրականացվում է, խոստացել են 5, այսինքն, գումարած 1.5 տոկոս: Եվ 1.5 տոկոսի համար փոփոխությունը ի՞նչ իմաստ ուներ»:

Պատգամավորն անդրադարձավ նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված Կառավարության մոտեցմանը: Նա նշեց որ սա նախորդ կառավարության հրաժարականների պատճառներից մեկն էր, բայց կարծես թե շարունակվում է նույնը, գրեթե որևէ փոփոխություն չկա:

Տիկին Բիշարյանի խոսքով` հարկային դաշտում գործարար աշխարհը չի գործում ստվերում, ունենք 40-60 տոկոս ստվերային տնտեսություն.«Սա նշանակում է, որ մենք գիտեինք դրա մասին, բայց, երբ ժողովրդին բերեցինք-հասցրեցինք այն աղքատության եզրին, որ այլևս այսպես հնարավոր չէ, կամք ենք ուզում դրսևորել` կանչել տղերքին, ասել` ժողովուրդ, ֆսյո, առավոտվանից մենք սկսում ենք հարկային դաշտում գործել: Կարծում եմ, որ նույն հաջողութամբ մի օր կարող ենք արթնանալ և ասել` տղերք, մենք այսօր ստվերային տնտեսությունում ենք լինելու»:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարին հետաքրքրում էր, թե ինչու հանվեց շքեղության հարկը: 

Վերջինիս խոսքը, սակայն ընդմիջում էին ՀՀԿ-ական պատգամավորները: Բիշարյանը մի քանի անգամ ձայնը բարձրացրեց՝ փորձելով հասկացնել, որ լսեն իրեն, սակայն քիչ հետո Առաքել Մովսիսյանը տեղից բարձաձայնեց, որ նախորդ տարիներին ՕԵԿ-ն իրենց հետ է եղել իշխանության: «Հիմա էլ է մերը, 131-ն էլ մերն են»,-արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее