▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տյուշի որդիները ձերբակալված են. նրանք կասկածվում են «Քանաքեռցի Տույի» սպանության մեջ

Քանաքեռում երեկ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների՝ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» և ևս երկու անձի, դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ, որոնցից մեկը 19-ամյա երիտասարդ է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

http://asekose.am/filemanager/uploads/2021/11/week-2/tuy.jpg

 

 

 

«19-ամյա երիտասարդին ձերբակալել են Հերացիի հիվանդանոցից»,- ասացին ՔԿ-ից:

Ըստ տեղեկությունների՝ ձերբակալված 5 անձանցից 4-ը «Տյուշի» բոլոր չորս որդիներն են:

Հիշեցնենք, որ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը։ Սպանվածների մեջ է նաև քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։

Դիտեք նաև՝

Բացառիկ կադրեր Քանաքեռցի «Տույի» սպանությունից:  տեսանյութը դիտել այս հղումով

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее