ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը քաղաքացիներից ստացած հերթական բողոքն է ներկայացրել տելեգրամյան ալիքում՝ այն վերաբերում է Յունիբանկին․ ներկայացնում ենք ՝ առանց մեկնաբանության․
«Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, խնդրում եմ անրադառնալ Unibank կոչվածին, ինչու՞ չի փոխանցել թոշակառուների թոշակները, երեկ զանգերի ընդհանրապես չի պատասխանել, միայն այսօր հաջղվեց կապ հաստատել քարտային բաժնի հետ ու պարզվեց, որ հունվարի 7-ին նոր կլինի, հիմա այդ 80 տարեկան կինը, ով ապրում է թոշակի գումարով, պետք է սպասի, թե բանկը երբ իր քմահաճույքով թոշակները կնստացնի քարտին, թոշակառուի հաշվին գումար են շրջանառում։Շնորհակալություն»