▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վահագն Խաչատրյանն ի պատիվ Խաչատուր Սուքիասյանի՞ է դարձել Խաչատուրյան»

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Վահագն Խաչատրյանն ի պատիվ Խաչատուր Սուքիասյանի՞ է դարձել Խաչատուրյան

ՀՀ 5-րդ նախագահ, 1992-1996թթ․ Երևանի քաղաքապետ աշխատած Վահագն Խաչատրյանը 2021թ․ օգոստոսի 4-ին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվելուց հետո, հասարակությանը ներկայացավ նոր ազգանունով՝ Խաչատուրյան։ Մինչ այդ, 2019-2021թթ. Վ․ Խաչատրյանը եղել է Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ խորհրդին անդամ։

Իրազեկված անձինք համացանցում հայտնում են, որ Վահագն Խաչատրյանը 62 տարեկանում իր ազգանունը փոխել, դրանում մի տառ ավելացրել է իր պատիվ Խաչատուր Սուքիասյանի, ով այսօր Հայաստանում «ասող է»։ Քանի դեռ Վահագն Խաչատուրյանը հերքող պարզաբանում չի տվել իր ազգանվան փոփոխության պատճառի վերաբերյալ, հակված եմ հավատալու նշվածին»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее