▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահե Ղազարյանը մեծահարուստ նախկին պաշտոնյաներից թանկարժեք նվերներ է ստացել` հատկապես անշարժ գույքի տեսքով. հասցրել են Փաշինյանին

Օրեր առաջ իրավապահ համակարգի ղեկավարների պաշտոնանկությունը գնալով նոր դրսևորումներ է ունենում:

Նյուզպրեսս.am-ն է գրում ու  մանրամասնում․ «Կայքի աղբյուրների համաձայն` անսպասելի ազատված պաշտոնյաներից Արգիշտի Քյարամյանը, Ռուստամ Բադասյանը և Սասուն Խաչատրյանը հասկացել են, որ Փաշինյանն իրենց պաշտոնից ազատել է Վահե Ղազարյանի պատճառով, զուտ նրա համար, որ համադասարանցին մխիթարվեր, որ միայնակ չի նետվում օգտագործվելուց հետո: Իսկ նրան ազատելու շատ պատճառներ կային. քաղաքական իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ վաղուց տարբեր «կանալներով» Փաշինյանին են հասցրել Վահե Ղազարյանի «մեղքերի» մասին փաստարկված տեղեկատվություն:

Մասնավորապես, Ղազարյանը վերջին երեք տարում տարբեր անձանցից բավականին թանկարժեք նվերներ է ստացել, հատկապես անշարժ գույքի տեսքով, որոնցից մեկում ինքն է բնակվում ներկայումս, մյուսում` որդին` նորաստեղծ ընտանիքով:

Այդ նվերները, պարզվում է, այնքան էլ «անմեղ» չեն եղել ու որոշակի ազդեցություն են ունեցել իրավապահ համակարգում քննվող կոնկրետ քրեական գործերի ընթացքի վրա: Բացի դա, նախկին ոստիկան նախարարը` «գործի բնույթից ելնելով» եզրույթն ալիբի սարքած, սերտ կապեր է ունեցել մեծահարուստ նախկին պաշտոնյաների հետ, որոնք ներկայումս այս կամ այն քրեական գործերով են անցնում: Վահե Ղազարյանի այս «կապերը» համակարգի գործունեությանը  0 օգուտ են տվել, իսկ իր անձին՝ հսկայական»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее