Արթուր Վանեցյանը ԱԺ պատվիրակության մյուս անդամների նման ԱՄՆ էր մեկնելու պետական միջոցների հաշվին:

Այս մասին Asekose.am-ին նշեցին ԱԺ աշխատակազմից՝ արձագանքելով Պատիվ ունեմ խորհրդարանական խմբակցության ղեկավարի այն խոսքերին, ըստ որի իր հաշվին էր մեկնելու Միացյալ Նահանգներ:
Վանեցյանն այս մասին խոսել էր ԱԺ-ում այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում:


