▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետին սպասարկող թիվ մեկ բորտն անհետացել է

Արդեն շուրջ երկու ամիս է, ինչ անհետացել է Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական օդանավը՝ թիվ մեկ բորտը, իսկ կառավարությունն ու Քաղավիացիան ուղղակի հրաժարվում են տեղեկություն տրամադրել։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը, արհամարհելով ՀՀ Սահմանադրությունն ու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներն ուղղակի անպատասխան է թողել գրավոր հարցումը։

http://asekose.am/filemanager/uploads/2021/08/week-3/nikol_pashinyan.jpg

Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Օդանավի այլ վայր տեղափոխվելու մասին տեղեկություն կայքը ստացել էր դեռեւս մարտին։ Նկատի ունենալով, որ «701» գրանցման համարով Էյրբաս Ա-319 VIP օդանավը 2018-ի մարտի 29-ի կառավարության որոշմամբ փոխանցվել է Քաղաքացիական ավիացիայի ծառայության հաշվեկշռին՝կայքը դեռեւս մարտի 21-ին փորձել էր ավիացիայից պարզել ինքնաթիռի գտնվելու վայրը, սակայն տեղեկատվությունը ճշտելու խոստումներից բացի այլ մեկնաբանություն այդպես էլ չի տրվել։

Ապրիլ-մայիս ամիսներին Նիկոլ Փաշինյանը երկու պաշտոնական ուղեւորություն է ունեցել՝ Ռուսաստան, ապա նաեւ Նիդերլանդներ, որոնց ժամանակ օգտվել է «Armenia» ավիաընկերությանը պատկանող օդանավից։

Փաշինյանի՝ ապրիլի 19-ի Մոսկվա կատարած այցից հետո, քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի` մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը կայքին տեղեկացրել էր, թե կառավարական օդանավը գտնվում է տեխնիկական զննման մեջ։

Կայքն ապրիլի 21-ին գրավոր հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝ ինչո՞ւ չի օգտագործվել կառավարական թիվ 1 բորտը, արդյո՞ք այն ունի անսարքություններ, թե ոչ, վերջին անգամ ե՞րբ է տեխզննման ենթարկվել թիվ 1 բորտը, որքա՞ն գումար է ծախսվել, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել վարձակալական հիմունքով և որքա՞ն է արժեցել այն: Սակայն Փաշինյանի աշխատակազմն այդպես էլ որեւէ պատասխան չի տրամադրել՝ կոպտորեն ոտնահարելով գործող օրենսդրության պահանջները։ Իսկ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը չի պատասխանել նաեւ հեռախոսազանգերին։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее