▲ Դեպի վեր

Среда, 23.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանն ուժեղ զենք ա սատանային տրորելու համար․․․ 222 Lava

Ինչպես արդեն գիտեք՝ «Բացարձակ արժեք»-ի հյուրն էր Էրիկ Շահբազյանը՝ շատերին հայտնի «222 Lava-ն»։

Զրույցը սկսվեց ամենաաղմկահարույց թեմայից, որ կապված էր Պետեկամուտների կոմիտեի հետ ՝109 միլիոն տուգանքի փորձ։ Ի՞նչ իրավիճակում է գտնվում խնդիրը. 

«Չեմ ուզել այս հարցի շուրջ խոսել, հոգեբանորեն ինձ ցավ ա պատճառել։ Վերջնական դեռ չի որոշվել ինչ է լինելու, պետական գաղնիք է ստորագրված ՝ինձանից չի կարա դուրս գա` ինչ է որոշվել, ընթացքի մեջ ա։ Փառք Աստծո` ամեն ինչ լավ է լինելու, հավատում եմ։ Վեց ամիս հոգեբանորեն շատ վատ վիճակի մեջ եմ եղել։ Պետեհամուտների հարձակում, դրանից հետո Վարդան Ղուկասյանի զանգը։ Որպես մեր հայաթի քեռի կամ մի հոպար, շատ վատ բերան ունեցող, հայհոյանքներով մարդ եմ վերաբերվում։ Իրա նեգատիվ ազդեցությունը ազգի վրա կարողանումա անդրադառնա:  Շատ մարդիկ չիմանալով ճշմարտությունը` իրա ասածներով ենթադրություններ են կազմում»։

Վերջերս Էրիկը հանդես էր եկել մի տեսանյութով, որտեղ նշել էր՝ «Առանց Վարդան Ղուկասյանի անհետաքրքիր կլիներ, նրա կարիքը կա այս պահին»: Ինչպե՞ս մեկնաբանեց այս միտքը.

«Ես հավատում եմ, որ Վարդան Ղուկասյանն ապաշխարելուա։ Իմ վիդեոներից մեկում ասել եմ` «Ղուկասյան ջան, Սողոսը, որ  դարձավ Պողոս, դուք ո՞վ եք, որ չդառնաք։ Նա բանտից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև Աստծուն ծնկի չգա։ Ես հավատում եմ` ինքը փոխվելուա ու իրա համար աղոթում եմ։ Ինքն ուժեղ զենքա սատանային տրորելու համար։ Ես չեմ դադարելու Վարդան Ղուկասյանի համար աղոթել: Չարությունով չեմ լցված, դա իր մեջի հակառակորդնա, որովհետև ինքն էլա Աստծու ստեղծած»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее