▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեճ և ծեծկռտուք՝ «Կոսմոս» խաղատան անվտանգության աշխատակիցների և հաճախորդների միջև․ կան ձերբակալվածներ

Կարդացեք նաև՝ Ծեծկռտուք և կրակոցներ՝ «Կոսմոս» խաղատանը․ կիզակետում Նվեր Ծառուկյանը, թիկնապահներն ու դերասանուհի Շուշան Երիցյանն են

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերել փաստական տվյալներ, որ հոկտեմբերի 26-ին ժամը 05։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցի 75 հասցեում գտնվող «Կոսմոս» խաղատանը մի խումբ դեռևս անձը չպարզված հաճախորդների և հիշյալ խաղատան տնօրեն, Երևանի բնակիչ 53-ամյա Էդուարդ Մ․-ի, անվտանգության աշխատակիցներ Կոտայքի մարզի բնակիչներ 35-ամյա Էդգար Պ․-ի, 42-ամյա Հայկ Ն․-ի և 41-ամյա Կարո Պ․-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում խաթարվել է խաղատան բնականոն աշխատանքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Էդուարդ Մ․-ն, Էդգար Պ․-ն, Հայկ Ն․-ն և Կարո Պ․-ն նշված խաղատնից հայտնաբերվել, հիշյալ հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել, տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Էդուարդ Մ․-ի, Էդգար Պ․-ի, Հայկ Ն․-ի և Կարո Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի  Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր. օր.-ի 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее