▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերաքննիչ դատարանն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել է։

http://asekose.am/filemanager/uploads/2021/06/week-3/armen_charchyan.jpg

Դատարանը Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հուլիսի 21-ին նրան կալանքից ազատել է՝ բավարարելով Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամը։

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее