Նաիրի Հոխիկյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
Արցախի մեր հայրենակիցներին գազի բալոնների ու լիցքավորվող լամպերի հերթական խմբաքանակը տեղ հասցնելիս մեր ընկեր Գագիկը մեծ դժվարությունների միջով անցավ առատ ձյան ու բքի պատճառով։ Փառք Աստծո, բարեհաջող տեղում է, և Ստեփանակերտից որոշել է դիմել մեր մյուս հայրենակիցներին՝ պատմելով ինչպես Արցախի, այնպես էլ մյուս վայրերի ճանապարհների մասին, որտեղով անցել է։
Սիսիան, Գորիս, Բերձոր, Շուշի ճանապարհների մեծ մասն ուղղակի անանցանելի է։ Գագիկը վերադարձին մի քանի ժամ մնացել է ձյան մեջ, և չկարողանալով առաջ գնալ, վերադարձել է Ստեփանակերտ։ Խնդրում եմ, ռիսկի մի դիմեք և այսօր մնացեք ձեր ընտանիքների կողքին, իսկ եթե այլ վայրում եք և ՕԶՈՒՄ եք հասնել տուն, հիշեք ձեր սիրելիների դեմքերը, ուրախացեք նրանց մասին լավ հուշերով, մինչև ձյունը մի քիչ հալվի։ Ձեզնից յուրաքանչյուրի կյանքը թանկ է հայ ազգի ու հայկական պետության համար։
Դիտեք նաև՝


