▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում թալանել են հայ պատգամավորի կահույքի սրահը. Ախալքալաքում վախով են ապրում

Գողություն Ախալքալաքում: Այս անգամ գողերի թիրախում է հայտնվել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող կահույքի սրահը:

Նոյեմբերի 26-ի գիշերը լույս 27-ի առավոտը գողերը ջարդել են Չարենց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում գտնվող կահույքի սրահի ապակե դուռը և ներխուժել ներս: Նրանք հափշտակել են 12 000 դոլար կանխիկ գումար: Գողերը իրենց հետ են տարել նաև կահույքի տարածքը վերահսկող տեսախցիկները:

Առավոտվանից տեղում աշխատում է ոստիկանությունը: Տարվում է հետաքննություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչը ենթադրում է գողություն: Նախաքննություն է իրականացվում Ախալքալաքի ոստիկանության քննչական վարչության կողմից:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում Ախալքալաքում հաճախակի են դարձել առանձնապես խոշոր չափի կողոպուտի դեպքերը: Սակայն ոստիկանության կողմից բացահայտված գործերը նվազում են: Այնուամենայնիվ Ախալքալաքում մարդիկ վախով են ապրում, ինչ իմանաս հաջորդն ում են թալանելու…

Աղբյուրը՝ jnews.ge

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее