▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահ եմ, որ Նիկոլը կրկին բանավոր խոստումներ է տվել, որոնք, էլ ավելի վտանգավոր են, քան հրապարակված տեքստերը

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Վստահ եմ, որ Նիկոլը կրկին բանավոր խոստումներ է տվել, որոնք, կյանքն է ապացուցում, էլ ավելի վտանգավոր են, քան հրապարակված տեքստերը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը:

«Թուրքական դուքյանի վերածված ԱԳ նախարարությունը օրվա ավարտին ինքնահարցազրույցի ձեւաչափով փորձել է սվաղել այսօրվա ընթացքում այդ թվում իմ կողմից բարձրաձայնած խնդիրները Պրահայի հանդիպման վերաբերյալ։

Պարզունակ կռուտիտներ, ամոթալի ինքնախոստովանականներ, զզվելի ստեր, մի խոսքով՝ ինչպես միշտ։

Հայաստանում չկա գեթ մեկ բանական մարդ, ով կհավատա, թե մոտ 5 ժամ տեւած քննարկումն ավարտվել է զուտ 2-3 հրապարակված պարբերությամբ։

Վստահ եմ, որ Նիկոլը կրկին բանավոր խոստումներ է տվել, որոնք, կյանքն է ապացուցում, էլ ավելի վտանգավոր են, քան հրապարակված տեքստերը»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее