Ղազախական սփյուռքի երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ հավաքվել են Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս Սքվերում՝ կապված Ղազախստանում տիրող իրադարձությունների հետ։
Ցուցարարները պահանջել են, որ ՀԱՊԿ ուժերը դուրս բերվեն Ղազախստանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Շատերը եկել են ազգային դրոշներով։
Հավաքվածների թվում են եղել նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր կոչ են արել դուրս բերել հայկական զորախումբը Ղազախստանից։
Հիշեցնենք, որ հայկական զորախումբը ՀԱՊԿ խաղաղապահ զորքերի կազմում արդեն ժամանել է Ալմաթի։ Զորախմբի կազմում կան նաև կանայք։


