▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդարանական ընդդիմության հերթական աններելի սխալը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խորհրդարանական ընդդիմության հերթական աններելի սխալը. 2022 թվականի մարտի 13-ին լրացել է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Հանրապետության նախագահի ընտրության արդյունքների հետ կապված խնդրով Սահմանադրական դատարան դիմելու օրենքով սահմանված վերջնաժամկետը՝ հաշտվելով Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական և հակաօրինական հերթական որոշման հետ։

http://asekose.am/filemanager/uploads/2019/10/week-2/aj.jpg.jpg

Հարկ է հիշել, որ 2022 թվականի փետրվարի 4-ին Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում նշված էր, որ որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը՝ անընդունելի և սխալ համարելով նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացման հնարավորությունը։

Տրամաբանական հարց է առաջանում, որ եթե այդ քաղաքական ուժերը Հանրապետության նախագահի ընտրության գործընթացը համարել են հակասահմանադրական և ոչ լեգիտիմ, ապա ինչո՞ւ չդիմեցին Սահմանադրական դատարան, որը միակ վայրն է այն վիճարկելու համար և որին դիմելու սահմանադրական իրավունքով էլ օժտված էին ԱԺ խմբակցությունները։

Ցավալի է տեսնել խորհրդարանական ընդդիմության այս վիճակը։ Այն ստիպում է մտածել, որ նրանք դարձել են Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետևից շարժվող մի միավոր՝ անօգուտ քայլերով, ինչը գնալով դառնում է նաև վտանգավոր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее