▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խրամորթի մատույցներում նստած ադրբեջանցիները բնակիչներին սպառնում են»

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինան Ուկրաինա, բայց մենք մեր խնդիրներն ունենք, այն էլ շատ լուրջ։
Քանի օր է՝ Խրամորթի մատույցներում նստած ադրբեջանցիները բարձրախոսներով կես ժամը մեկ բնակիչներին սպառնում են, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել։

http://asekose.am/filemanager/uploads/gyux_2.jpg
Այս պահին գյուղում ապրում են 87 խրամորթցի ու պատերազմից հետո գյուղում ժամանակավորապես ապաստան գտած 11 տեղահանված ընտանիք։
Եթե թշնամու ահաբեկչական այս գործողությունները հնարավորինս արագ չկանխվեն, մենք օկուպացված նոր բնակավայր ենք ունենալու, հետո էլի մեկը ու էդպես մինչև թուրքի բարձրախոսները մի գեղեցիկ օր էլ Ստեփանակերտում հնչեն...
Ի դեպ, Խրամորթն Ասկերանից ուղիղ գծով ընդամենը 4.5 կմ է հեռու, Ստեփանակերտից՝ մոտ 17-18 կմ, մոտավորապես այնքան, որքան Առինջից Ներքին Շենգավիթ»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее