▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»․ Զախարովա

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»/ Տեսանյութ՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը Կիևի ռեժիմի արձագանքը վկայում է դրա ահաբեկչական բնույթի մասին»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել/ Տեսանյութ՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Պայթյունից բռնկվել են գնացքի վառելիքի յոթ բաք։ 

Շրջանի իշխանությունների նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջադեպի առնչությամբ հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее