▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգել է ոստիկանություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել վարչապետի ավտոմեքենան և կառավարական առանձնատունը

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում այն փաստի առնչությամբ, որ Արմեն Խ.-ն զանգել է ոստիկանություն և հայտնել, թե ականապատել է եւ պատրաստվում է հոկտեմբերի 28-ին ժամը 19-ին պայթեցնել կառավարական առանձնատունը և վարչապետի ավտոմեքենան:

http://asekose.am/filemanager/uploads/2020/04/week-3/pashinyan.jpg

Այս մասին գրում է «Առավոտը»՝հղում անելով իր ունեցած տեղեկություններին:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները ժ.17.10-ին Կառավարական 6-րդ մասնաշենքի մոտից Արմեն Խ.-ին բերման են ենթարկել: Նա տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, և ինքը դա կատարել է նյարդային վիճակում գտնվելու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее