ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն հրապարակել է տեսանյութ և կից հայտնել․ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի տարածքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ:

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը գիշերային շրջայցի ժամանակ նկարահանել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ։
Բնությունը վերականգնվում է և ընձառյուծի այս բացառիկ նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում այսուհետ լինել շատ ավելի ուշադիր, ու ավելի ուժեղացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության համակարգը։
Հիշեցնենք, որ Հայաստանում բնակվում է ընձառյուծի կովկասյան ենթատեսակը (Panthera pardus tulliana), այն
գրանցված է Հայաստանի կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական» կարգավիճակով»:


