▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021-22թթ. ավելի քան 820 միլիոն դրամ է ներդրել Կապանի սուբվենցիոն ծրագրերում

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021-22թթ. ավելի քան 820 միլիոն դրամ է ներդրել Կապանի սուբվենցիոն ծրագրերում


Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են համայնքում սոցիալ- տնտեսական ենթկառուցվածքների բարեկարգմանն եւ համայնքային  նշանակության այլ ծրագրերի իրականացմանը։ Ներդրումն իրականացվում է համատեղ՝ կառավարության եւ համայնքի կողմից, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ազդակիր
համայնքներում ծրագրերի ֆինանսավորմանը մասնակցում է նաեւ ԶՊՄԿ-ն՝ որպես սոցիալական ծրագրերի մաս։

Այսպես՝ 2021-22թթ.  ԶՊՄԿ ներդրումը Կապան համայնքի սուբվենցոն ծրագրերում կազմել է ավելի քան 820 միլիոն դրամ։
2021 թվականին ԶՊՄԿ-ն Կապանում իրականացված մոտ 2 միլիարդ  դրամի սուբվենցիոն ծրագրերին մասնակցել է 300 միլիոն դրամի ներդրմամբ։

Իրականացվել է.
 Հասարակական շենքերի նորոգում
 Գյուղական բնակավայրերում խմելու ջրի նոր ջրագծերի, ջրավազանների կառուցում, նորոգում
 Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և նկուղային հարկերի (որպես ապաստարան) նորոգում
 Ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգում
 Աճանան բնակավայրի ոռոգման համակարգի վերակառուցում


2022 թվական-ին ԶՊՄԿ-ն Կապանում իրականացվող եւ իրականացվելիք ընդհանուր առմամբ 4,7 միլարդ դրամի սուբվենցիոն ծրագրերին մասնակցել է մոտ 525 միլիոն դրամի ներդրմամբ։շ

Այս տարվա ծրագրերը ներառում են Կապան համայնքում.
 Հասարակական շենքերի կառուցում եւ նորոգում
 Հանգստի գոտիների կազմակերպում
 Ճանապարհների, փողոցների, բակերի նորոգում, ասֆալտապատում
 Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում, տարածքի բարեկարգում
 Խմելու ջրագծերի նորոգում
 Տանիքների նորոգում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее