Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, զգուշացե՛ք, քանի որ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ միլիոնավոր դրամներ հափշտակած և ներկայումս շատ հասկանալի պատճառներով ազատության մեջ գտնվող «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենն ու աշխատակիցները, ըստ հավաստի տեղեկությունների, շարունակում են իրենց ոլորտային գործունեությունը՝ արդեն ներքոնշյալ երկակի անվանումով, նույն՝ Սայաթ-Նովա 19/1 հասցեում տեղակայված նոր տուրիստական կազմակերպության միջոցով։ Որևէ կերպ հնարավոր չէ բացառել, որ շուկայականից էժան գնով հանգստյան փաթեթներ վաճառելու կեղծ պատրվակով դրսևորվող նրանց նույնատեսակ հանցավոր արարքները, պետության ակնհայտ անգործության արդյունքում, շարունակվում են արդեն նոր հաճախորդների նկատմամբ»։
Դիտեք նաև՝


