▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ

Մեր զինվորներին արդեն Սյունիք են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ՝ Վեդիով: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Միկա Բադալյանը՝ ներկայացնելով իր մտահոգությունները:

«Զարմանալի և տագնապալի է: Ավելի վաղ արդեն տեղեկացրել եմ, որ մեր զինվորներին այլևս Երասխով չեն տեղափոխում Սյունիք, այլ՝ Վեդիով: Բայց այսօր չափազանց զարմանալի էր, երբ օնլայն քարտեզը դեպի Գորիս ճանապարհը նույնպես նշել էր Վեդիով՝ նույնիսկ Երասխի ճանապարհով անցնելու այլընտրանքի հնարավորություն չտալով», - նշել է Մ.Բադալյանը ու ընդգծել, որ «Շատ վատ մտքեր են առաջանում»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական ԶՈՒ-երը պարբերաբար թիրախավորում են Գեղարքունիքի մարզի սահմանային գյուղերը և Երասխը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее