Զոհված զինծառայողների հարազատները մոմավառություն են արել Ազատության հրապարակում
Ավելի ուշ, նրանք ՝ «5165» շարժման անդամների հետ մոմերով քայլեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ և դադարեցրին երթևեկությունը։
«Պատերազմում զոհված տղաների հիշատակը ոգեկոչելու համար է։ Մենք երեսուն րոոպեով դադարեցնում ենք երթևեկությունը՝ ի նշան այն բանի, որ մեր տղաները հավերժ ուշացան և չեկան իրենց տները։ Երեսուն րոպե ուշացեք՝ ի նշան հարգանքի՝ մեր տղաների առաջ»,- ասաց «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։


