▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«25 օր է՝ 32-ամյա կալանավոր Աշոտը հացադուլ է անում, բայց ՔԿՀ-ն լռում է». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «25 օր հացադուլ է անում 32-ամյա Աշոտը, բայց լռում է ՔԿՀ-ն, վիճակը ծանր է, կալանավայրում Աշոտի ծայրահեղ միջոցին դիմելուց հետո անգամ նրա պահանջն ու ձայնը լսելի չեն դարձել լիազոր մարմնին, փորձ չեն անում փրկել նրա կյանքն ու առողջությունը, պաշտոնական հաղորդագրություններ չկան հյուծված Աշոտի մասին, կարծես կոծկել են։
3 ձագերի հայրը բողոքի այս ծայրահեղ ձևով իրեն առաջադրված մեղադրանքի ու ձգձգվող դատական պրոցեսի դեմ է ընդվզում, բայց
ՄԻՊ-ը լայաղ չի արել այցելել նրան` անգամ կալանավորի քրոջ ահազանգից հետո: Մարդկային կյանքն արհամարհող ՔԿՀ պետն էլ, փաստորեն, առանձնապես քայլեր չի ձեռնարկել մինչև օրս՝ Աշոտին հետ պահելու համար: Ադրբեջանցի փայփայող իշխանության նախարարները ` ԱՆ և արդարադատության նախարարը վստահաբար տեղյակ են կյանքը վտանգած երիտասարդ հոր հացադուլի մասին, զրո արձագանք և զրո հետևողականություն:
Քաղաքական միավորներ, ընդդիմություն, գուցե դուք զբաղվեք այս տղամարդու գործով:
Պետությունը ադրբեջանցու իրավունքն է պաշտպանում, հայինը առանձնապես երաշխավորված չէ կալանավայրում»:

Հասարակություն ավելին