Երգիչ Թաթա Սիմոնյանն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ իր համերգի ցուցադրմանը՝ նշելով, որ դա անթույլատրելի էր։
«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը: Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու: Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ: Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև», - գրել է նա:
Թարմացում. Սեպտեմբերի 27-ին եթեր հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը. Հանրային հեռուստաընկերությունը հաղորդագրություն է տարածել և ներողություն խնդերլ Թաթայի համերգի վերաբերյալ
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։
Նշենք, որ 44–օրյա պատերազմի 6–րդ տարելիցին Հանրային հեռուստատեսությամբ Թաթայի համերգի հեռարձակումը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել։ Երգիչ Թաթա Սիմոնյանն էլ էր իր գրառմամբ քննադատել Հ1–ին` նշելով, որ համերգի տեսաձայնագրությունը իրենց է պատկանում և իր հետ չեն համաձայնեցրել ցուցադրումը։


