▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցրեք նրան, ով «պատվերն իջացրել է». Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չգիտի, թե իրապահները ինչ են փնտրում իր տանը։ Նա «Ազատությանն»-ն ասել է՝ չգիտի, թե ինչ են իրավապահները փնտրում իր տանը, ու հորդորեց հարցնել նրան, ով «պատվերն իջացրել է»:

Իրավապահներն այսօր խուզարկություն են իրականացնում Հայրապետյանի տանը, Ոստիկանությունն առայժմ չի հայտնում, թե ինչ գործի շրջանակում:

 

Հիշեցնենք, որ  ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել եւ սկսել նյութեր նախապատրաստել։

Մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի եւ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը` Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները եւ յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: Բացի դա մամուլում ավելի վաղ հրապարակում էր եղել, որ ֆեդերացիան Հայրապետյանի նախագահության ընթացքում միլիոնավոր դոլարների պայմանագրեր էր կնքել հենց Հայրապետյանի ընկերոթյունների հետ՝ շինարարության համար։

Հասարակություն ավելին