▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն

Ֆասթ Բանկն ուղղակի թղթակցային հարաբերություններ է հաստատել ամերիկյան Քոլումն Ն.Ա. բանկի հետ։ Նոր համագործակցության շնորհիվ Ֆասթ Բանկի հաճախորդների ԱՄՆ դոլարով փոխանցումները կդառնան ավելի արագ և սահուն դեպի ԱՄՆ և բազմաթիվ այլ երկրներ։

Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյանը կարևորել է միջազգային գործընկերային ցանցի ընդլայնումը․ «Քոլումնը ԱՄՆ ազգային լիցենզիա ունեցող բանկ է, որն անմիջականորեն միացված է Դաշնային պահուստային համակարգին։ Արդյունքում մեր վճարումներն այժմ անցնում են զգալիորեն ավելի կարճ ճանապարհով՝ առանց միջնորդ բանկերի երկար շղթայի։ Այս համագործակցությամբ մենք փոխշահավետ միջավայր և զարգացման լայն հնարավորություններ ենք ստեղծում՝ առաջին հերթին մեր հաճախորդների համար, որոնք մի քանի հպումով կարող են փոխանցումներ կատարել և ստանալ ԱՄՆ դոլարով»,- ասել է նա։

Ֆասթ Բանկի հավելվածում միջազգային փոխանցումն արդեն հասանելի է․ անհրաժեշտ է մուտք գործել «Փոխանցումներ» բաժին, ընտրել «Միջազգային փոխանցում» և մուտքագրել անհրաժեշտ վավերապայմանները։

Ֆասթ Բանկն ուշադրության կենտրոնում է պահում հաճախորդների հարմարավետությունն ու մշակում նոր գործիքներ՝ միջազգային ֆինանսական ծառայություններից պարզ և արագ օգտվելու համար։

Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հասարակություն ավելին