▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանի եկեղեցում հարսանիքի ժամանակ գողացել են հարսի և փեսայի հեռախոսները

Նոյեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 16:30-ին տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում գողություն է տեղի ունեցել։

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Անհայտ անձը կամ անձինք նշված եկեղեցում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ խորանի դիմացի նստարանից գողացել են Երևանի բնակիչներ փեսայի՝ Ե Մ.-ի «iPhone 16 Pro» և հարսի՝ Ջ. Պ-ի «iPhone 17 Pro Max» բջջային հեռախոսները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարսին ու փեսային պատճառվել է մոտ 1 մլն 400 հազար դրամի վնաս։

Հասարակություն ավելին